Սելենա Գոմեսը հաշտվել է իրեն երիկամ նվիրած ընկերուհու հետ
Սելենա Գոմեսի և Ֆրանսիա Ռայսայի միջև հակամարտությունն ավարտվել է: Նախօրեին երգչուհին հրապարակավ շնորհավորել էր ընկերուհու ծննդյան տարեդարձը։ Աստղն Instagram սոցիալական ցանցում ընկերուհու հետ եզակի լուսանկարներ է հրապարակել։
Նկարներից մեկում Սելենան և Ֆրենսիան կեցվածք են ընդունել մեքենայում։ Աղջիկները նայում են իրար ու շամպայն խմում։ Մեկ այլ կադրում ընկերուհիները լուսանկարվել են երեկոյան զգեստներով։ Նրանք գրկախառնվել են և ժպտում են: Վերջին լուսանկարում ընկերուհիները շքեղ հանդերձանքով կարմիր վարդերի ֆոնին են հայտնվել։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, 2017 թվականին Սելենա Գոմեսին լուրջ վիրահատություն է անհրաժեշտ եղել։ Երգչուհին գայլախտի պատճառով երիկամային անբավարարություն ուներ։ Նրա վիճակն ամեն օր վատթարանում էր։ Բարեբախտաբար, աստղի ընկերուհին՝ Ֆրենսիա Ռայսան, օգնության է հասել։ Աղջիկը իրեն առաջարկել է որպես երիկամի դոնոր եւ փրկել ընկերուհու կյանքը։
Անցյալ աշնանը նրանց միջև սկանդալ էր տեղի ունեցել. հարցազրույցներից մեկում Սելենան հայտարարել է, որ Հոլիվուդի ամենամոտ մարդն իրեն Թեյլոր Սվիֆթն է։ Այս խոստովանությունը մեծ ցավ էր պատճառել Ռայսային, նա դադարել էր հետևել երգչուհուն։