Խաղաղության հասնելու համար Երևանը և Բաքուն պետք է «բարդ փոխզիջումների» գնան. Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրին հասնելու համար Հայաստանը և Ադրբեջանը պետք է «բարդ փոխզիջումների» գնան։
Ճեպազրույցի ժամանակ Միլլերը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի այն դիրքորոշումը, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է։
«Մենք շարունակում ենք խոսել խաղաղության համաձայնագրի մասին և շարունակում ենք հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է։ Այնուամենայնիվ, մենք միշտ ասել ենք, որ դրան հասնելու համար երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների, և այդ իսկ պատճառով պետքարտուղարը շարունակել է խոսել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ խրախուսելու նրանց գնալ այդ բարդ փոխզիջումներին, որպեսզի նրանք կարողանան համաձայնության հասնել», - նշել է Միլլերը։