Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Օգոստոսի 1-ին, ժամը 00.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Շենգելի Մ.-ն, որը 2006 թ. մարտի 13-ից Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: