Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Պատանի մարզուհի Էմմա Պողոսյանը, որը հանդես է գալիս 81 կգ քաշայինների կարգում Հայաստանի հերթական մեդալը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:
Մինչև 20 տարեկանների պայքարում հայ մարզուհին երկամարտի 211 կգ (90+121) արդյունքով գրավեց երկրորդ տեղը։ Էմմա Պողոսյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություներում։
Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում 8 կգ զիջեց չեմպիոնի կոչումը նվաճած վրացի Նատալիա Գադելային և 38 կգ գերազանցեց բրոնզե մեդալակիր շվեդ Ֆանի Կոլերին։