Նաիր Տիկնիզյանը հրաշալի արդյունք է ցուցադրում. Ալեքսանդր Չելպանով
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի առաջին մարզիչ Ալեքսանդր Չելպանովն անդրադարձել է 24-ամյա ֆուտբոլիստի տպավորիչ խաղին։ Նոր մրցաշրջանի մեկնարկում Տիկնիզյանն աչք է ընկել երեք խաղում անընդմեջ ու դարձել 4 գոլի հեղինակ։
«Նաիրը հրաշալի արդյունք է ցուցադրում, այն էլ՝ պաշտպանի համար։ Դա քրտնաջան աշխատանքի ու խելահեղ նվիրվածության արդյունք է։ Ինձ մոտ երկար տարիներ խաղալիս նա կենտրոնական հարձակվող էր, իսկ ԲԿՄԱ տեղափոխվելուց հետո դարձավ պաշտպան։ Սակայն ռմբարկուական որակները պահպանվել են և փորձի հետ դա տալիս է իր արդյունքը։
Եվրոպայից հետաքրքրությունը կարևոր գործոն է։ Նաիրի երազանքը եվրոպական առաջնությունում խաղալն է։ Առաջընթացը սկսվեց Հայաստանի հավաքականին միանալուց հետո, երբ նա դուրս եկավ միջազգային ասպարեզ։ Հավաքականում հաջող ելույթները հանգեցրին եվրոպական ակումբների կողմից ուշադրությանը։ Կա հետաքրքրություն «Վերդերի» ու «Վոլֆսբուրգի» կողմից։
Հոգեբանորեն Նաիրը պատրաստ է Եվրոպայում մրցակցելուն, զգում եմ նրա վստահությունը։ Պետք է մեկնել ու առաջադիմել»,- մարզիչի խոսքերը մեջբերում է Sport24-ը։