Համագյուղացուն մարմնական վնասվածք պատճառած լեռնակերտցին ձերբակալվել է
Հուլիսի 29-ի առավոտյան ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ Արթիկի շտապօգնության խումբը «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել 55-ամյա տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ Լեռնակերտ գյուղի բնակիչ տղամարդը անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա համագյուղացու տնից:
Ոստիկանության Արթիկի բաժնի և Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ձերբակալել և Արթիկի բաժին են տեղափոխել լեռնակերտցի 61-ամյա տղամարդուն: Նա խոստովանել է, որ հուլիսի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Լեռնակերտ գյուղի իր տանը հայելին կոտրելու և իրեն հայհոյելու հարցի շուրջ վիճաբանել է 55-ամյա համագյուղացու հետ, ձեռքերով հարվածներ է հասցրել դեմքին, որի ժամանակ էլ նրա գլուխը դիպել է ննջասենյակի պատին, ինչի հետևանքով նա ընկել է՝ ստանալով մարմնական վնասվածքներ, իսկ իր թիկունքի և ազդրի վնասվածքներն առաջացել են այդ միջադեպի ընթացքում:
61-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: