Իրանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի կործանման պատճառով մահացել է երկու մարդ
Առնվազն երկու մարդ մահացել է ուսումնական ինքնաթիռի կործանման հետեւանքով Իրանի Ալբորզ նահանգում, որը գտնվում է իսլամական հանրապետության հյուսիսում, տեղեկացրել է Tasnim գործակալությունը։
Նրա տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է նահանգի վարչական կենտրոնից՝ Քերեջ քաղաքից ոչ հեռու։ Ինքնաթիռում գտնվող երկու մարդ տեղում մահացել է։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռի ընկնելու պատճառը տեխնիկական անսարքությունն էր։ Fars գործակալությունը նշել է, որ ինքնաթիռի շարժիչը շարքից դուրս է եկել թռիչքի պահին։
Պատահարի վայր է ուղարկվել հատուկ խումբ՝ պարզելու միջադեպի մանրամասները։