Թուրքիայի և Շվեդիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրեմի հետ։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, Ֆիդանն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Սուրբ Ղուրանը պղծելու արշավը շարունակելու անթույլատրելիության վրա։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա ընդգծել է խոսքի ազատության քողի տակ այս զազրելի գործողությունները շարունակելու անթույլատրելիությունը։ Թուրքիայի արտգործնախարարն իր ակնկալիքներն է հայտնել Շվեդիայի կառավարությանը, այն է՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել կանխելու Ղուրանը պղծելու փորձերը, ինչը բուռն արձագանք է առաջացրել իսլամական աշխարհում։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։