Կիևը տեղեկացրել է, թե «Վագների» քանի վարձկան է եկել Բելառուս
Բելառուսի տարածքում մոտ 5000 ռուս վարձկան կա, որոնք շարունակում են ժամանել, ասել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն, տեղեկացնում է «Ուկրաինական ազգային նորություններ» գործակալությունը։
«Իրավիճակը սահմանին լիովին վերահսկվում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի, ներառյալ պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից», - ասել է Դեմչենկոն:
Նա հավելել է, որ Ուկրաինայի հետախուզական ծառայությունները, այդ թվում՝ Պետական սահմանային ծառայության հետախուզությունը, ակտիվորեն վերահսկում են իրավիճակը՝ չնայած նրան, որ վարձկանները գտնվում են Ուկրաինայի սահմանից զգալի հեռավորության վրա։ Նա ընդգծել է, որ այժմ Բելառուսի տարածքում «Վագների» ներկայացուցիչների թիվը էական վտանգ չի ներկայացնում պետության համար։