Խոսել եմ Ալիևի հետ՝ հայտնելու մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական պայմանների կապակցությամբ. Բլինկեն
Երեկ խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ հայտնելու մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վատթարացող պայմանների կապակցությամբ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - գրել է Բլինկենը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022–ի դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։