Հայաստանը երկու չեմպիոն ունի․ բռնցքամարտի պատանիների ԵԱ
Ռումինիայում բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վաղարշակ Քեյանը եզրափակչում նվաճել է հաղթողի տիտղոսը։ Նա երկրորդ անգամ է հռչակվում պատանիների Եվրոպայի չեմպիոն։
50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը ևս եզրափակչում 5։0 հաշվով հաղթել է՝ դառնալով պատանեկան ԵԱ-ի հաղթող։