Զելենսկին նախազգուշացրել է ձմռանը երկրին սպառնացող լուրջ վտանգի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել է ձմռանը երկրին սպառնացող լուրջ վտանգի մասին։
Ըստ UNIAN-ի, նա ընդգծել է, որ երկրի տեղական իշխանություններն արդեն այժմ պետք է ակտիվորեն աշխատեն ձմռանը հնարավորինս պատրաստվելու համար:
Նրա խոսքով, այս ձմռանը ռուսական զորքերը կարող են շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։
«Ուկրաինան ուժեղանում է. Աստիճանաբար պատերազմը վերադառնում է Ռուսաստանի տարածք՝ նրա խորհրդանշական կենտրոններն ու ռազմակայանները։ Եվ սա անխուսափելի բնական և բացարձակապես արդար գործընթաց է»,- ասել է Զելենսկին։