«Վագներ» ՄՌԿ-ի վարձկանները Բելառուս են տեղափոխվել գրեթե առանց զրահամեքենաների
Բելառուս տեղափոխված «Վագներ» ՄՌԿ-ի վարձկանները գործնականում չունեն զրահամեքենաներ։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հուլիսի կեսերից առնվազն մի քանի հազար ռուսաստանցի վարձկաններ են տեղակայվել Բելառուսի կենտրոնում գտնվող ճամբարում։
Նկարները ցույց են տալիս, որ 2023 թվականի հուլիսի կեսերից հարյուրավոր մեքենաներ են ժամանել նախկինում հիմնականում դատարկ օբյեկտ: Որոշ հաղորդումներից ենթադրվում է, որ դրանք բեռնատարներ և ֆուրգոններ են՝ փոքր քանակությամբ զրահամեքենաներով: Անհասկանալի է մնում, թե ինչ է պատահել ծանր տեխնիկայի հետ, որը «Վագներն» օգտագործել է Ուկրաինայում, գրում է Bild-ը։ Հավանականություն կա, որ նրանց ստիպել են դրանք վերադարձնել ռուսաստանցի զինվորականներին։
Բրիտանական հետախուզության փորձագետները նշում են, որ իրեն ծանր տեխնիկայով և օդային տրանսպորտով ապահովելու կարողությունը առանցքային գործոն կլինի «Վագների» ապագա մարտունակության համար։