Մոսկվան և Կիրը հայտնում են միմյանց տարածքների վրա անօդաչու թռչող սարքերով հարվածների մասին
Մոսկվան և Կիևը հայտնում են միմյանց տարածքների վրա անօդաչու թռչող սարքերով հարվածների մասին։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը փոխանցել է, որ գիշերն իրանական արտադրության չորս ռուսական «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր են խոցել Խերսոնի և Դնեպրոպետրովսկի շրջաններում:
Մոսկվայում, ըստ քաղաքպետ Սերգեյ Սոբյանինի, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել են «Москва-сити» բիզնես թաղամասի երկու շենքեր, կա մեկ տուժած։
Բացի Մոսկվայի այս համալիրին հասցված հարվածներից, Ռուսաստանը նաև հայտնել է անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գրոհի մասին՝ բռնակցված Ղրիմի վրա։
Անկախ աղբյուրներն ընթացող պատերազմի պայմաններում չեն կարող ստուգել ռուսական և ուկրաինական կողմերի հրապարակած տվյալների արժանահավատությունը: