Արմեն Սմբատյանը 2 ամսով կալանավորվեց
Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը 2 ամսով կալանավորվեց։ Տեղեկությունը «Լուրերին» հայտնեցին դատախազությունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արմեն Սմբատյանի որդին՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։
Այս գործով անցնող Արման Պետրոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էր Սերգեյ Սմբատյանը, նրա հայրը՝ Արմեն Սմբատյանը: