Twitter-ն 8 ամսվա արգելափակումից հետո վերականգնել է Քանյե Ուեսթի էջը
«X» սոցիալական ցանցը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, վերականգնել է ռեփեր Քանյե Ուեսթի օգտահաշիվը, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Daily Mail-ը, հղում անելով սոցցանցում իր աղբյուրին, բացատրել է, որ Քանյե Ուեսթը չի կարողանա դրամայնացնել իր հաշիվը, նրա հրապարակումների կողքին գովազդ չի հայտնվի։
Երաժշտի էջն արգելափակվել էր 2022 թվականի դեկտեմբերին՝ հակասեմական հայտարարությունների պատճառով։ Ուեսթը հարցազրույց էր տվել ամերիկացի դավադրության տեսաբան Ալեքս Ջոնսին, որում հայտարարել էր, որ համակրանք ունի նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի նկատմամբ, ինչպես նաև հրապարակել էր մի քանի թվիթներ՝ լուսանկարներով, որոնցում Դավթի աստղը միաձուլված է սվաստիկայի հետ։