Պուտինը հիշեցրել է Ռուսաստանի կայսրությանը Վարշավայի պատկանելիության մասին Ստալինի խոսքը
Լեհաստանն իրական ազգային սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ամբողջականության համար, և ծրագրերն ու գաղափարները, որոնք այժմ մշակվում և հրապարակայնորեն բարձրաձայնվում են որոշ լեհ քաղաքական գործիչների կողմից, ցույց են տալիս, որ իրադարձությունները շատ հավանական է, որ այս կերպ զարգանան: Այս մասին շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ուկրաինայի ազգային անվտանգության համար սպառնալիքը մենք տեսնում ենք, բայց դա մեր գործը չէ: Մենք սպառնալիք չենք տեսնում մեր ազգային անվտանգությանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Ինչպես գիտենք, ոչ միայն լեհ-լիտվա-ուկրաինական ստորաբաժանումներ ստեղծելու ծրագրեր կան, դրանք Բելառուսի հետ սահմանին տեղակայելու համար, այլև մշակվում է լեհական ստորաբաժանումներ մտցնելու գաղափարը՝ անվտանգություն ապահովելու համար․ մոբիլիզացիայի շրջանակում ամեն ինչ հավաքում են, պետք է չէ՞ ինչ-որ կերպ կարգ պահպանել: Եթե դա տեղի ունենա, դա կլինի Ուկրաինայի արևմտյան տարածքները Լեհաստանին տալու ճանապարհի սկիզբը։ Ըստ ամենայնի դատելով՝ բանը դրան է գնում։
Պուտինը հիշեցրել է, որ Լեհաստանը երբեք չի հրաժարվել արևմտյան ուկրաինական հողերի զավթման ծրագրերից, դրանք լավ հայտնի են և նույնիսկ հրապարակայնորեն բարձրաձայնվում են լեհական վերնախավի որոշ ներկայացուցիչների կողմից։
«Չնայած նույն Լվովը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Լեհաստանի կազմում չէր։ Երբ Յալթայի կոնֆերանսում քննարկվում էր, թե ինչպիսին պետք է լինի Եվրոպայի կառուցվածքը, Ստալինն ասել է, որ Լվովը պետք է լինի Խորհրդային Միության կազմում։ Չերչիլն առարկել է նրան՝ հիշեցնելով, որ քաղաքը երբեք ԽՍՀՄ-ի կազմում չի եղել, իսկ Ստալինը պատասխանել է. «Փոխարենը Վարշավան է եղել (Ռուսաստանի կայսրության կազմում - խմբ․)։ Այսպես, Լվովը հայտնվեց Միության կազմում, այնուհետև տրվեց Ուկրաինային: Բայց եթե այնտեղ լեհական ստորաբաժանումներ մտցվեն, ինչպես էլ դրանք կոչվեն, սա կլինի այս տարածքներում ուկրաինական ներկայության ավարտի սկիզբը»,- հավելել է ՌԴ նախագահը։