Բրուտյանը ցույց է տվել, թե ինչպես է Պրիլուչնիի երեխաների հետ հանգստանում Մալդիվներում
Պավել Պրիլուչնի կինը՝ Զեփյուռ Բրուտյանը, ցույց է տվել, թե ինչպես է հանգստանում Մալդիվներում դերասանի երեխաների հետ՝ Ագաթա Մուցենիցեի հետ ամուսնությունից։ Աստղը նկարներով կիսվել է Instagram-ի իր էջում։
Աստղային ամուսինները համատեղ հանգիստն անցկացնում են Հնդկական օվկիանոսի ափին։ Պրիլուչնիի և Զեփյուռի հետ արձակուրդում է նրանց ընդհանուր որդին, ինչպես նաև առաջին ամուսնությունից աստղի երեխաները՝ 10-ամյա Տիմոֆեյը և 7-ամյա Միան։
Հրապարակված լուսանկարներից երեւում է, որ մեծերն ու երեխաները միասին զվարճանում են։ Լուսանկարներից մեկում Զեփյուռը ֆիքսել է Տիմոֆեյի նվերը հորը՝ «Լավագույն հայրիկ» գրությամբ հսկայական բացիկ։
Մեկ այլ նկարում Միան լպատկերված է հոր և կրտսեր եղբոր հետ լողավազանում: «Լավագույն հայրիկը, ճիշտ է»,- Բրուտյանը մակագրել է լուսանկարը։
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են 2022 թվականի օգոստոսի 25-ին։