Պետդումայում առաջարկել են արգելել Բարբի տիկնիկների վաճառքը
Միջազգային հարցերով Պետդումայի հանձնաժողովի անդամ Մարիա Բուտինան առաջարկել է արգելել երկրում Բարբի տիկնիկների վաճառքը, փոխանցում է news.am-ը։
«Ես կտրականապես դեմ եմ, որ մեր խանութներում հայտնվեն տիկնիկներ, օրինակ՝ տրանսգենդերներ, կամ տիկնիկներ, որոնք քարոզում են նույնասեռական հարաբերություններ»,-ասել է նա։
Նա նշել է, որ պետական պատվերների դեպքում, օրինակ՝ մանկապարտեզներում տիկնիկներ գնելիս, անհրաժեշտ է կենտրոնանալ տեղական տիկնիկների գործարանների վրա, որոնք ճիշտ ուղերձով գեղեցիկ խաղալիքներ են պատրաստում:
Բուտինայի խոսքով՝ Mattel ընկերության Բարբի տիկնիկները ԼԳԲՏ օրակարգն են առաջ տանում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2013 թվականին օրենք է ստորագրել երեխաների շրջանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելելու մասին: Սովորական քաղաքացիներին դրա համար սպառնում է մինչեւ 5 հազար ռուբլի տուգանք, պաշտոնյաներին ՝ մինչեւ 50 հազար, իրավաբաններին ՝ մինչեւ մեկ միլիոն։