Վիրաբույժը լեղապարկի փոխարեն հեռացրել է հիվանդի առողջ արգանդը
Հնդկաստանում վիրաբույժ Պրավին Թիվարին հեռացրել է հիվանդի առողջ արգանդը, թեև դրա համար որևէ ցուցում չկար: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of India-ն։
2020 թվականին 26-ամյա Ուշա Մաուրյան եկել է Տիվարի՝ որովայնի սուր ցավի գանգատով։ Հետազոտությունից հետո բժիշկը հիվանդի մոտ ախտորոշել է քարեր լեղապարկում։ Դրանից հետո նա վիրահատություն է կատարել՝ հեռացնելու հիվանդ օրգանը։
Մի քանի օր անց Մաուրյան դուրս է գրվել հիվանդանոցից։ Նշվում է, որ վիրահատությունից անմիջապես հետո աղջիկը թեթեւություն է զգացել եւ դադարել է տառապել ցավից։
Երեք տարի անց Մաուրյան կրկին սուր ցավ էել զգաց որովայնում։ Աղջիկը խմել է ցավազրկող դեղամիջոցը, սակայն ցավը շարունակել է ուժեղանալ։ Երբ նա գնացել է բուժհաստատություն, բժիշկները պարզել են, որ լեղապարկը, որը պետք է հանեին, մնացել է տեղում։ Փոխարենը հեռացրել են նրա արգանդը։
Ցնցված աղջիկը եկել է վիրաբույժի մոտ և բացատրություն պահանջել՝ նրան տրամադրելով հետազոտությունների արդյունքները։ Ի պատասխան՝ Թիվարին սկսել է սպառնալ նրան։
Մաուրյան դիմել է ոստիկանություն։ Դատարանի որոշմամբ՝ Թիվարին ձերբակալվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել ծանր մարմնական վնասվածք հասցնելու և անձին վիրավորելու համար։