43 սև դելֆին ափ է դուրս եկել և հրաժարվել է վերադառնալ ջուր
Ավստրալիայի Արևմտյան Ավստրալիա նահանգի անասնաբույժներն էֆթանազիայի են ենթարկել 43 սև դելֆիններ, որոնք ափ են դուրս եկել և հրաժարվել են վերադառնալ օվկիանոս: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Insider-ը։
43 սև դելֆիններ երկու օր անցկացրել են ծանծաղ ջրում: Փրկարարները փորձել են նրանց վերադարձնել ջուրը, սակայն ծովային կենդանիները նորից ու նորից ափ են դուրս եկել։
Անասնաբույժներն այս ամբողջ ընթացքում հետեւել են կենդանիների վիճակին։ Արդյունքում, Արևմտյան Ավստրալիայի այգիների և վայրի բնության ծառայության աշխատակիցները բարդ որոշում կայացրին և իրականացրեցին էֆթանազիա՝ գալով այն եզրակացության, որ այսկերպ ավելի քիչ կտուժեն։
Որոշումը դժվար էր բոլորի համար, ովքեր ներգրավված էին փրկարարական գործողության մեջ, սակայն որոշիչ գործոնը ծովային կաթնասունների բարեկեցությանն էր միտված։
Գիտնականները դեռ չեն կարող հստակ ասել, թե ինչու են նրանք հայտնվել ծանծաղ ջրում։ Հավանաբար փորձում էին խուսափել գիշատչից, օրինակ՝ մարդասպան կետից։