Ծանրամարտի Մ23 ԵԱ․ Գոռ Սահակյանը՝ արծաթե մեդալակիր, Մարտին Պողոսյանը՝ բրոնզե
Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը նվաճեց երկամարտի արծաթե մեդալ։ Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրել է 140կգ ծանրաձող, իսկ հրում վարժությունում՝ 171կգ։ Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 311կգ արդյունք։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը նվաճեց երկամարտի բրոնզե մեդալ։ Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 136կգ ծանրաձող, իսկ հրում վարժությունում՝ 172կգ` նվաճելով փոքր ոսկի։ Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 308կգ արդյունք, փոխանցում է ArmSport.am-ը։