Զելենսկին այցելել է Բախմուտի ուղղությամբ կռվող ուկրաինացի զինծառայողների տեղակայման վայր
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Բախմուտի ուղղությամբ կռվող ուկրաինացի զինծառայողների տեղակայման վայր։ Տելեգրամյան ալիքում նախագահը գրել է, որ զեկույցներ է լսել մարտի դաշտում զարգացումների մասին և շնորհավորել զինվորներին մասնագիտական տոնի առթիվ:
Այժմ Բախմուտն ամենաթեժ կետերից մեկն է: Կողմերը պարբերաբար հայտարարում են այդ ուղղությամբ մարտական ակտիվ գործողությունների մասին:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալով՝ երկրի զինված ուժերն աստիճանաբար առաջ են շարժվում Բախմուտից հարավ, Կլեշչիևկայի, Կուրդյումովկայի, Անդրեևկայի ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են: Իսկ Բախմուտի հյուսիսում և Լիմանում ռուսական հարձակումները հաջողվում է հետ մղել: Գերատեսչության տվյալով՝ իրավիճակը բարդ է, քանի որ ռուսական կողմն ինտենսիվ կրակ է վարում:
Ռուսական կողմի տվյալով էլ՝ Բախմուտի ուղղությամբ իրավիճակը կայուն է: Նշվում է, որ ամենաակտիվ գործողությունները գրանցվում են Լիմանի ուղղությամբ: