Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը` անդրադառնալով Ադրեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը։
«Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Արցախում, բնակվում է Պատարա գյուղում։
Բոլոր տղամարդկանց նման նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում։ Սակայն Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։
Այսօր նա առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ»,- գրել է Բեգլարյանը: