Չինաստանի հարավ-արևելքում ավելի քան 120 հազար մարդ է տարհանվել «Դոկսուրի» թայֆունի պատճառով
Չինաստանում մոլեգնող «Դոկսուրի» թայֆունը ՉԺՀ-ի հարավ-արևելքի Ֆուցզյան նահանգում 124 հազար մարդու տարհանման պատճառ է դարձել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը՝ վկայակոչելով South China Morning Post-ը:
Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ, աղետն ազդել է ավելի քան 724 հազար մարդու վրա։ Թայֆունը հեղեղումներ և սողանքներ է առաջացրել: Մասնավորապես, Նանան քաղաքային կոմսությունում որոշ բնակիչներ արգելափակվել են հեղեղված տներում։ Շրջանի իշխանությունները համաքաղաքացիներին խնդրել են սնունդ, ջուր և այլ անհրաժեշտ իրեր հավաքել։
Ֆուցզյանում նախօրեին փակել են նավահանգիստները, լաստանավային անցումները և զբոսաշրջային տեսարժան վայրերը, իսկ հուլիսի 29-ին որոշ տեղերում դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը: