Կյանքից հեռացել է գերմանացի գրող Մարտին Վալզերը
96 տարեկան հասակում կյանքից հեռացել է գերմանացի գրող Մարտին Վալզերը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է Deutschland.de-ն:
Վալզերը հետպատերազմյան տարիների գերմանական արձակի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է։ Ամենահայտնիներից են աշխատություններից են «Ամուսնությունները Ֆիլիպսբուրգում» (1957), «Վազող ձին» (1978), Սիրող մարդ (2008) վեպերը, «Մանկական խաղը» (1970) պիեսը։
1990 թվականին Վալզերն արժանացել է Բավարիայի գեղարվեստի ակադեմիայի գրական մրցանակին, իսկ 2002 թվականին դարձել է Ալեմանական գրական մրցանակի (Der Alemannische Literaturpreis) դափնեկիր։
Եղել է Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի պատվավոր դոկտոր։
Գերմանիայի Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը Twitter-ի միջոցով իր ցավակցություններն է հայտնել գրողի ընտանիքին:
Երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն հայտնել է, որ Գերմանիան կորցրել է «վեհաշուք մարդու և համաշխարհային կարևորության գրողի»։