Ռուսաստանը երկարաձգել է բրնձի արտահանման արգելքը մինչև 2023 թվականի վերջ
Ռուսաստանը ժամանակավոր արգելում է բրնձի արտահանումը, սահմանափակումը կգործի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքը:
Ըստ աղբյուրի՝ համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Բրնձի արտահանման համար նախատեսված են մի շարք բացառություններ։ Արգելքը չի տարածվի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, ինչպես նաև Աբխազիա և Հարավային Օսիայի վրա»,-ասված է որոշման մեջ:
Կառավարությունում հավելել են, որ, բացի այդ բրինձ հնարավոր կլինի ուղարկել արտերկիր՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում:
«Բրնձի արտահանման ժամանակավոր արգելքին հավանություն է տվել տնտեսական զարգացման և ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման, արտաքին առևտրում պաշտպանական միջոցառումների ենթահանձնաժողովը»,-ասված Է փաստաթղթում:
Կառավարությունում հավելել են, որ այդ որոշումն ընդունվել է ներքին շուկայում կայունությունը պահպանելու համար։