Մայրաքաղաքի պարեկները գողության դեպք են բացահայտել
Հուլիսի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժին զանգած 41-ամյա տղամարդը հայտնել էր, որ Հրազդանի կիրճից գողացել են իր երկնակնանի հեծանիվը՝ պատճառելով 150 000 դրամի վնաս:
ՆԳՆ պարեկային ծառայության 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում Հաղթանակ կամրջի վրա հայտնաբերել, նշված գողությունը կատարելու հիմքով ձերբակալել և, գողացած հեծանիվով հանդերձ, Մալաթիայի բաժին են տարել Կոտայքի մարզի Զորավան գյուղի 28-ամյա բնակչին:
28-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: