Մայրը երեխային դուրս է նետել հեծանվասայլակից ու այն քշել նրա վրայով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նովոսիբիրսկի խանութներից մեկում կինը հեծանվային մանկասայլակից դուրս է նետել երեխային, գցել հատակին և հեծանվասայլակը քշել նրա վրայով։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել կոսմետիկայի խանութների ցանցում և ֆիքսվել տեսախցիկների կողմից: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը կոպտորեն բռնում երեխայի ձեռքը, դուրս քաշում մանկասայլակից և ուժով նետում հատակին, որից հետո նա սայլակը անցկացնում է երեխայի մեջքի վրայով:
Խանութի աշխատակիցը հետևել է, թե ինչ է կատարվում, բայց չի միջամտել:
Նովոսիբիրսկի քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել երեխայի հետ դաժան վարվելու փաստով, պարզվում են դեպքի հանգամանքները և մոր ինքնությունը: