Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում
Հուլիսի 28-ին, ժամը 00.05-ին, «Կավասակի» մոտացիկլետը Երևանի Մաշտոցի պողոտայում կողաշրջվել է. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 28-ին, ժամը 17.35-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 28-ին, 01.55-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Հոնդա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «կանգառ» նշանի վահանակին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 28-ին, ժամը 02.00-ին, Երևանի Մանանդյան և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 27-ին, ժամը 20.50-ին, «Սատուրն Աստրա» մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 28-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան Բյուրական-Ագարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 28-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 73-րդ կմ-ին «ԶԻԼ» բեռնատարի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մազդա» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևորը, «Մազդայի» վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 28-ին, ժամը 06.25-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի մեքենան Վանաձորի Երևանյան խճուղում հարվածել է ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 28-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհի 19,5-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի մեքենաներ: «Լեքսուսի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 27-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21214»-ը Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել է «Մերսեդես» մակնիշի մեքենային: Վարորդները և 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 28-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Գետափ-Մարտունի ճանապարհից Հորս գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր ընկել ձորակը: 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 28-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Ֆորդ Ֆուշիոն» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ: «Հունդաիի» վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 28-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 87-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Հոնդա Ցիվից» մակնիշի մեքենաներ: «Հոնդա Ցիվիցի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: