Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը մեղադրել է «կանխակալ հայտարարություններ» անելու մեջ
Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերթական անգամ նշելով, թե, իբր, հայկական կողմը կեղծ հայտարարություններ է տարածում Լեռնային Ղարաբաղում լարված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրանքներ է հնչեցրել միջազգային հանրության հասցեին՝ «մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Ադրբեջանի դեմ արած կանխակալ հայտարարությունների» պատճառով։
Ըստ պաշտոնական Բաքվի՝ անընդունելի է, որ մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ, որոնք «30 տարի աչք են փակել ադրբեջանական տարածքների օկուպացիայի վրա», Բաքվի դեմ «կողմնակալ» հայտարարություններ են անում։
«Մենք պահանջում ենք չմիջամտել մեր երկրի ներքին գործերին և վերջ դնել երկակի ստանդարտների քաղաքականությանը»,- ընդգծել են նախարարությունից։