Աղջիկը սիրելիին հանդիպելու համար անջատել է ամբողջ գյուղի էլեկտրամատակարարումը
Հնդկական Բիհար նահանգից մի աղջիկ մի քանի անգամ ամբողջ գյուղը հոսանքազրկել է՝ հանուն սիրելիի հետ մթության մեջ ժամադրության։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է India Today-ը։
Նահանգի գյուղերից մեկի բնակիչները երկար ժամանակ տուժել են էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներից։ Սրա պատճառով գյուղում բազմաթիվ գողություններ են եղել։ Բնակիչները բողոքել են էներգետիկայի վարչություն, բայց ապարդյուն։
Ի վերջո, նրանք պարզել են, որ տեղի բնակչուհի Պրիտի Կումարին ամեն անգամ անջատել է գյուղի հոսանքը, որպեսզի մթության մեջ հանդիպի իր սիրելի Ռաջկումարին։
Շուտով սոցիալական ցանցերում սկսել են տեսանյութեր տարածվել, որոնցում Ռաջկումարին ծեծում էին փայտերով, իսկ հնդիկ կինը փորձում էր պաշտպանել նրան։
Ի վերջո, գյուղացիներն առաջարկել են Ռաջկումարին, որ նա ամուսնանա Կումարիի հետ։ Նրանք ամուսնացել են տեղի տաճարում։