Դոնի Ռոստովում Ուկրաինայի հրթիռային հարվածներից հետո հայտարարվել է «Օդային տագնապ»
Դոնի Ռոստովում հայտարարվել է «Օդային տագնապ»։ Ուկրաինայի կողմից Տագանրոգի և Ազովի ուղղությամբ Ս-200 համալիրի զենիթային հրթիռների արձակումից հետո: Այս մասին հայտնում է operativ.am-ը՝ հղում անելով Baza Telegram ալիքին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքում բոլոր ուժայիններին կարգադրել են յուրաքանչյուր 15 րոպեն մեկ ստուգել քաղաքի օդային տարածքը եւ մատյանում գրանցել իրենց դիտարկումները:Ուկրաինան մեկ օրում երկու անգամ գնդակոծել Ռոստվի մարզը ։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել Տագանրոգի բնակելի ենթակառուցվածքի վրա.արկը խոցվել է ռուսական ՀՕՊ միջոցներով, բեկորներն ընկել են քաղաքի տարածքում: ՊՆ-ն հարձակումը որակել Է ահաբեկչություն և ընդգծել, որ դրա պատճառով վնասվել են մի քանի շենքեր:
Երկրորդ հրթիռը որսացել են Ազովի շրջանում։