Մոսկվայի մետրոյում 4 տարեկան երեխայի ոտքը մնացել է շարժասանդուղքի արանքում
Մոսկվայում «Տուրգենևսկայա» և «Չիստիե Պրուդի» կայարանների միջև անցման ժամանակ 4 տարեկան երեխայի ոտքը մնացել է շարժասանդուղքի ժապավենի արանքում. Շարժասանդուղքն անմիջապես կանգնեցվել է, իսկ կայանի աշխատակիցները ազատել են երեխայի ոտքը և շտապօգնություն կանչել։ Բուժօգնությունը տեղում ցուցաբերվել է, բարեբախտաբար, տղան լուրջ վնասվածքներ չի ստացել։
Երեխայի ծնողները հրաժարվել են հոսպիտալացումից. «Խնդրում ենք ծնողներին զգույշ լինել երեխաների հետ ճամփորդության բոլոր փուլերում, անպայման հետևել մետրոյից օգտվելու և անվտանգ վարքագծի կանոններին»,- կոչով հանդես է եկել Դեպտրանսը։