ՌԴ դաշնության ժողովը հաստատել է զորակոչային տարիքի վերին շեմը բարձրացնելու մասին օրենքը
ՌԴ դաշնության ժողովը հուլիսի 28-ին կայացած նիստում կողմ է քվեարկել օրենքին, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում զինվորական ծառայության զորակոչելու տարիքը կլինի 18-ից 30 տարեկանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс»-ից», օրենքին կողմ է քվեարկել 159 սենատոր, մեկը ձեռնպահ է մնացել։
Ավելի վաղ օրինագիծը հաստատել էր ՌԴ պետդուման։ Մինչ այս զորակոչի տարիք էր հանդիսանում 18-ից 27 տարեկանը։