Ավստրալիայում երկու մասնավոր ինքնաթիռների բախման հետևանքով երկու մարդ է զոհվել
Ավստրալիայում երկու մասնավոր ինքնաթիռների բախման հետևանքով զոհվել է երկու մարդ՝ 60-ն անց տղամարդ և կին, հայտնում է ABC-ն։
Պարբերականի հաղորդմամբ, բախումը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան, երբ Jabiru J430 մասնավոր ինքնաթիռը, որում եղել են տղամարդ և կին, օդ է բարձրացել, իսկ երկրորդ ինքնաթիռը՝ Piper Pawnee-ն, վայրէջք է կատարել ուղղահայաց թռիչքուղու վրա։
Բրիսբենից հյուսիս գտնվող Kabooltoor օդանավակայանում երկու ինքնաթիռների բախման հետևանքով մահացել են 60-ն անց մի տղամարդ և կին, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով Քվինսլենդի արտակարգ իրավիճակների ծառայությունները: Նշվում է, որ Piper Pawnee-ի օդաչուն չի տուժել, սակայն մի տղամարդ և մի կին տեղում մահացել են։
Աղբյուրը՝ news.am