Բախմուտի շրջանում մարտերը շարունակվում են․ իրավիճակը շատ լարված է․ Ուկրաինայի ԶՈՒ
Ուկրաինական զորքերը շարունակում են հարձակումը Բախմուտ քաղաքի մոտ՝ փորձելով շարժվել քաղաքից հյուսիս և հարավ, ասել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին՝ իրավիճակը բնութագրելով «շատ լարված», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Հակառակորդը կառչում է ամեն սանտիմետրից՝ ինտենսիվ հրետանային և ականանետային կրակահերթ իրականացնելով», – ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում բացատրել է Սիրսկին:
«Մենք աստիճանաբար առաջ ենք գնում և ազատագրում մեր հողը»։ Նման դժվարին պայմաններում կարևոր է ռազմաճակատի զինվորներին զգույշ կառավարել և հակամարտկոցային կրակով աջակցել նրանց, հավելել է նա։
«Կլեշչևկայի, Կուրդյումովկայի և Անդրեևկայի տարածքում իրենց զորքերին աջակցելու համար հակառակորդը զգալի քանակությամբ հրետանի է կենտրոնացրել, որի ոչնչացումը մեր զորքերի հիմնական խնդիրներից մեկն է», – ասել է Սիրսկին:
Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ուկրաինական ուժերը Կլեշչեևկայից արևմուտք և հարավ ետ են մղել ռուսական հակագրոհը։