Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը, կորուստներ չկան․ ՊԲ
Պաշտպանության բանակը հաղորդում է, որ Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը, կորուստներ չկան։
«Հուլիսի 28-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։