Շախտյորսկում հրդեհվել է ռուսների նավթաբազան
Շախտյորսկ քաղաքում (Ուկրաինայի Դոնեցկի մարզ), որը գտնվում է ռուսների վերահսկողության տակ, հրթիռային հարվածի հետևանքով նավթաբազա է բռնկվել, հայտնում են տեղական Telegram ալիքները։
Քաղաքի «վարչակազմը» հայտարարել է, որ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ արձագանքման ծառայությունները։ Նրանց խոսքով՝ պայթյունի և հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհը տեղայնացվել է, այրվում է միայն մեկ ցիստեռն։