Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով տեղաշարժը և թույլ չտա ճգնաժամի սրում. ՌԴ-ում Իսպանիայի դեսպանություն
ՌԴ-ում Իսպանիայի դեսպանությունն իր աջակցությունն է հայտնում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը: Դեսպանության թվիթերյան միկրոբլոգում հայերենով հետևյալ գրառումն է արված.
«Իսպանիան աջակցում է Ժոզեպ Բորելի հայտարարությանը` Լաչինի շրջափակման հետ կապված հումանիտար իրավիճակի մասին: Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգությունն ու ազատ տեղաշարժը միջանցքում շատ արագ և թույլ չտան ճգնաժամի էսկալացիա»։