Ուրալի հպարտությունը վերադարձել է հայրենիք. Իրինա Շեյքի տատիկը կոմայի մեջ է
Ուրալն անսովոր հյուր ունի. Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ մոդել Իրինա Շեյքը գնացել է իր տատիկի մոտ: Վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատացել է և մնում է նրան միայն առողջություն մաղթել: Ura.ru-ն գրում է, որ Շեյքի օգնականը՝ Ելենան Life News-ին հայտնել է, որ Իրինայի 90-ամյա տատիկը՝ Գալյա Գայնիսլամովնան, մի քանի օր առաջ հիվանդանոց է տեղափոխվել: Աղբյուրը տեղեկացնում է, որ կինը գտնվում է կոմայի մեջ:
Իրինան պատմել է, որ տատիկն իրեն և քրոջը մեծացրել է շուրջ 12 տարի:
Հաղորդվում է, որ հանուն սիրելի տատիկի, Իրինա Շեյքը հետաձգել է նկարահանումներն ու ծրագրած իրադարձություններին մասնակցելը: Առայժմ հայտնի չէ, թե որքան նա կմնա Բաշկորտոստանում: