ՔՊ-ի կառույցը թևերի է բաժանվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ի տարածքային կառույցներում լարված մթնոլորտ է, հատկապես՝ Մալաթիա-Սեբաստիայի կառույցում։ Կուսակցականները բաժանվել են 2 հակադիր ճամբարների, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ընտրությունների վրա։ Կիրակի օրը վերջապես այստեղ խորհուրդ են ընտրել։ Տեւական ժամանակ է՝ այս համայնքի կուսակցական խորհրդի գործունեությունը դադարեցված էր․ ՔՊ համագումարից հետո, երբ ամենուր նոր խորհուրդներ էին ձեւավորվում, այստեղ
ՔՊ-ական հակադիր բանակները փորձել էին ուղղորդել շարքերին։ Մի թեւն ուղղորդվում է պատգամավոր Էդգար Հակոբյանի կողմից, մյուսը՝ գործող թաղապետ Արման Բարխուդարյանի։ Երկուսն էլ փորձել էին խորհրդում հնարավորինս մեծ թվով աջակիցներ ունենալ, որ հետո խորհրդի նախագահ ընտրվեին, սակայն վերադասը կանխել էր դա։
Նշենք, որ Բարխուդարյանն Ավինյանի ընկերն է, սակայն ամեն բան արվել էր, որ Աննա Հակոբյանի բարեկամը` Էդգար Հակոբյանն ընտրվի խորհրդի նախագահի պաշտոնում, որպեսզի հակակշիռ ձեւավորի` ընդդեմ ավինյանականների: Բայց Էդգար Հակոբյանին համայնքում միանշանակ չեն ընդունում, շատերը նույնիսկ չեն ճանաչում, ինչը խնդիր է առաջացրել եւ բարդացրել ընտրությունը: Ի վերջո, Հակոբյանն ընտրվել է, եւ ինքն էլ թեկնածուներ է առաջադրում՝ ավագանու ցուցակում ընդգրկելու համար, ինչպես նաեւ համակարգելու է առաջիկա ընտրությունների աշխատանքները։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: