«Փյունիկ»-ը Շվեդիայում հաղթեց «Կալմար»-ին
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում «Փյունիկ»-ն արտագնա խաղում մրցեց շվեդական «Կալմար»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շվեդիայում կայացած խաղի մեկնարկում, թիմերը փոխանակվում էին գրոհներով և հստակ գործում պաշտպանությունում: «Փյունիկ»-ն էլ, «Կալմար»-ն էլ հավասար պայքար էին ծավալել: «Կալմար»-ին, սակայն, հաջողվեց մինչ ընդմիջումն առաջ անցնել հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Տրենսկովը:
Երկրորդ կեսի մեկնարկում, «Փյունիկ»-ը վերգտավ իր խաղը և կարողացավ իրացնել իր պահը: 55-րդ րոպեին աչքի ընկավ Յուրիչիչը: «Փյունիկ»-ն, այնուամենայնիվ, կարողացավ հաջողության հասնել և 81-րդ րոպեին Բրավոն արագ կողմնորոշվեց մրցակցի տուգանային հրապարակում և գրավեց «Կարլմար»-ի դարպասը:
«Կալմար»- «Փյունիկ»` 1:2:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` օգոստոսի 3-ին: