«Ուրարտու»-ն վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով զիջեց «Ֆարուլ»-ին
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ տուրի շրջանակներում «Ուրարտու»-ն արտագնա խաղում մրցեց ռումինական «Ֆարուլ»-ի դեմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայում կայացած խաղի մեկնարկում առավել ակտիվ էին «Ֆարուլ»-ի ֆուտբոլիստները: «Ուրարտու»-ն էլ շեշտը դնում էր հակագրոհների վրա: Տան տերերը ակտիվ էին առաջին գծում, սակայն «Ուրարտու»-ն շարունակաբար հստակ էր գործում պաշտպանությունում: Բայց հայկական ակումբին հաջողվեց առաջինը գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Մաքսիմենկոն: Ռումինական ակումբից 5 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Բալուտանը խփեց «Ֆարուլ»-ի պատասխան գնդակը: Խաղի 38-րդ րոպեին «Ուրարտու»-ն կարողացավ իրացնել ստանդարտ դիրքը և դիպուկ հարվածով աչքի ընկավ Զոտկոն: Բայց մինչ ընդմիջում ռումինական ակումբը կրկին վերականգնեց հաշվի հավասարությունը: Աչքի ընկավ Մոզիլուն: «Ֆարուլ»-ին հաջողվեց հանդիպման ավելացված րոպեին գրավել «Ուրարտու»-ի դարպասը և հաղթանակ կորզել:
«Ֆարուլ»-«Ուրարտու»`3:2:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից` օգոստոսի 3-ին: