Երևան, 28.Նոյեմբեր.2024, 00:00 |
Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ... Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովո... Հայտնի է՝ ինչու Ռասել Քրոուն չի նկարահանվել «... Որոշ հասցեներում լույս չի լինի Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափո... Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ...

Դատապարտում ենք Ադրբեջանի հակահումանիստական ցեղասպան վարքագիծը․ ՀՀ և ԱՀ Փաստաբանների պալատներ

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Փաստաբանների պալատների Խորհուրդները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է․

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիրչյանի, Մանե Կարապետյանի, Ռուբեն Հակոբյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հարություն Հարությունյանի և Մարինե Ֆարմանյանի, ինչպես նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանի՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, և

Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Էրիկ Բեգլարյանի, անդամներ՝ Ալեքսանդր Գալստյանի, Շուրա Օհանյանի, Միրա Ղահրամանյանի, Արուսյակ Արզումանյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Օլյա Ալթունյանի, հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

Մասնակիցները արձանագրեցին, որ արդեն ավելի քան 8 ամիս է, որ Ադրբեջանի կողմից իրականացվում է Արցախի Հանրապետության լիակատար շրջափակում: Մասնավորապես՝ Ադրբեջանը փակել է Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեպի Հայաստանի Հանրապետություն տանող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

Արդյունքում Արցախի Հանրապետությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով կտրվել է Արցախի կապը արտաքին աշխարհի հետ:

Սննդամթերքի բացակայության հետևանքով Արցախի Հանրապետությունում կան զոհեր: Ադրբեջանական դիպուկահարների կողմից պարբերաբար կրակ է արձակվում հողագործությամբ զբաղվող գյուղացիների ուղղությամբ, հափշտակվում են արոտավայրում գտնվող գյուղացուն պատկանող անասունները:

Նշվածից հետևում է, որ Ադրբեջանը Արցախում միտումնավոր ստեղծում է կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են Արցախի հայ բնակիչների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը Արցախում ապրող հայերի հանդեպ իրականացնում է ցեղասպանություն՝ զրկելով նրանց կյանքի համար անհրաժեշտ պարենից:

Թեպետ, Ադրբեջանը բացահայտ աշխարհին հայտարարում է, որ արցախցիները շրջափակման մեջ չեն գտնվում, սակայն Արցախի Հանրապետություն չի մտնում որևէ սննդամթերք և դեղորայք:

Այս առումով հատկանշական է ընդգծել, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Արդարադատության միջազգային դատարան) 2023 թվականի հուլիսի 6-ին կայացված № 180 որոշմամբ վերահաստատել է իր 2023 թվականի դեռևս փետրվարի 22-ին կայացված № 180 որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները` երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, ինչը սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել:

Միաժամանակ, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի (առ դեկտեմբերի 2017, կոնվենցիան միացած երկրների թիվը 149–ն է) 2-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ. որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

ՄԱԿ-ի միջազգային դատարանի կանոնադրության 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը իրավունք ունի նշելու, եթե, իր կարծիքով, դա պահանջում են հանգամանքները, ցանկացած ժամանակային միջոց, որը պետք է ընդունվի` կողմերից յուրաքանչյուրի իրավունքներն ապահովելու համար:

Ավելին, 1965 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոնվենցիայում «ռասայական խտրականություն» հասկացությունը նշանակում է ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որոնք ունեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները չեղյալ հայտարարելու կամ դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը նվազեցնելու նպատակ կամ հանգեցնում են նման հետևանքների։

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «ե» կետերը սահմանում են հետևյալը.

Մասնակից պետությունները դատապարտում են ռասայական խտրականությունն ու պարտավորվում են անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն և նպաստել բոլոր ռասաների միջև փոխըմբռնմանը. այդ նպատակով՝

(ա) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է չներգրավվել ռասայական խտրականության որևէ գործողության կամ պրակտիկայի մեջ՝ ընդդեմ անձանց, անձանց խմբերի կամ հաստատությունների, և երաշխավորել, որ պետական բոլոր մարմիններն ու հաստատությունները, ինչպես ազգային, այնպես էլ տեղական, կգործեն այդ պարտավորությանը համապատասխան,

(բ) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է չխրախուսել, չպաշտպանել և չաջակցել որևէ անձի կամ կազմակերպության կողմից իրականացվող ռասայական խտրականության,

ե) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է, համապատասխան դեպքերում, խրախուսել ինտեգրացիոն բազմառասայական կազմակերպություններն ու շարժումները և ռասաների միջև անջրպետների վերացմանն ուղղված այլ միջոցները, և չպաշտպանել ոչինչ, ինչը նպաստում է ռասայական բաժանման խորացմանը։

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության «դ» կետի «i» և «ii» ենթակետերը սահմանում են հետևյալը.

Սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում շարադրված պարտավորություններին համապատասխան, մասնակից պետությունները պարտավորվում են արգելել ու վերացնել ռասայական խտրականությունն իր բոլոր ձևերով և ապահովել յուրաքանչյուրի իրավահավասարությունն օրենքի առջև՝ առանց ռասայի, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման տարբերակման, հատկապես, հետևյալ իրավունքների իրականացման կապակցությամբ.

(դ) քաղաքացիական այլ իրավունքների կապակցությամբ, մասնավորապես՝

(i) պետության սահմանների ներսում տեղաշարժի և բնակության ազատության իրավունքի,

(ii) ցանկացած, ներառյալ իր սեփական, երկրից հեռանալու և իր սեփական երկիրը վերադառնալու իրավունքի:

Անշուշտ հիշատակման է արժանի նաև 2020թ. նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը կամ այլ կերպ՝ եռակողմ համաձայնագիրը, որի 6-րդ կետում հստակ նշված է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, պետք է ապահովի Արցախի Հանրապետության կապը Հայաստանի Հանրապետության հետ և դա պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Այդ կետը լրիվությամբ խախտվել է, որի հետևանքով Լաչինի միջանցքը՝ Հակարի կամուրջը, արտաքին աշխարհին կապող միակ ելքը, փակ է Ադրբեջանի ուժայինների կողմից:

Վերը նշված փաստերը համադրելով նշված իրավական կարգավորումների հետ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը հանգում են այն եզրակացության, որ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության կողմից իրագործվում է ցեղասպանություն՝ այն է որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են այդ խմբի մասնակի կամ ամբողջական ֆիզիկական ոչնչացմանը: Ադրբեջանի վարած անմարդկային քաղաքականության արդյունքում Արցախի 120.000 բնակչությունը մատնված է սովամահության: Վերոշարադրյալը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, հակահումանիստական վարքագծի դրսևորում արցախահայության հանդեպ՝ թողնելով բնակչությանն առանց կենսաապահովման նվազագույն միջոցի՝ ակներև սահմանափակելով նաև միջազգային իրավական նորմերով ամրագրված տեղաշարժի իրավունքը:

Ողջ վերոշարադրյալը հաշվի առնելով՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը խստագույնս դատապարտում և անթույլատրելի է համարում Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի կամ, որ նույնն է, ողջ Արցախը շրջափակման մեջ պահելու հակահումանիստական ցեղասպան վարքագիծը:

ՀՀ փաստաբանների պալատի և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդները կոչ են անում.

- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին,

- Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE),

- Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և ներպետական կառույցներին,

- Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատին (որպես եռակողմ համաձայնագրի մասնակից պետության գործընկեր կառույց),

- այլ պետությունների գործընկեր փաստաբանների պալատներին և միություններին՝

ցուցաբերել գործուն աջակցություն Արցախի ժողովրդի շրջափակումը վերացնելու և հումանիտար աղետը կանխելու հարցում, այդ թվում՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը»։

Այս թեմայով

Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ... Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովո... Հայտնի է՝ ինչու Ռասել Քրոուն չի նկարահանվել «... Որոշ հասցեներում լույս չի լինի Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափո... Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan