«Ալյուր չկա, աղ չկա, բայց պետք է յոլա գնանք, այլ ելք չկա». Նոր շենի բնակիչ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի սահմանամերձ գյուղերից է Նոր շենը: Արդեն երեք տարի է՝ գյուղի բնակիչները գրեթե ամեն օր կրակոցներ են լսում, հողերի մի մասն էլ չեն կարողանում մշակել, քանի որ հարևանությամբ գտնվող դիրքերից պարբերաբար կրակում են դաշտում աշխատողների ուղղությամբ: 2020-ի պատերազմից հետո ավելացած խնդիրներին արդեն յոթ ամիս ավելացել է նորը՝ շրջափակումը։ Խանութները դատարկ են: Մի կերպ դիմանում են՝ բացառապես սեփական արտադրանքին ապավինելով: Բաց գյուղի բնակիչներին օրվա հացից ավելի շատ Արցախի ճակատագիրն է մտահոգում, նրա վաղվա օրը:
Սահմանապահ գյուղի երեխաները զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից։ Մինչ շրջափակումը հատկացված մեքենայով հարևան գյուղի մանկապարտեզն էին հաճախում, սակայն վառելիքի բացակայության պատճառով այսօր դա էլ արդեն անհնար է։
Գյուզում նաև հացի խնդիր ունեն. քիչ քանակութաբ հաց ստանում են Մարտունուց։
«Ալյուր չկա, աղ չկա, բայց պետք է յոլա գնանք, այլ ելք չկա»,- ասում են Նոր շենի բնակիչները։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։