«Այսօր արցախցին իմ ապագայի համար է պայքարում, սա մեր լինելիության հարցն է»․ «Կանայք հանուն Արցախի» հացադուլը շարունակվում է․ «Առավոտ»
«Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակական բնույթ է կրում։
Այսօր մեկօրյա հացադուլին միացել են եւս երեք կանայք՝ ուղերձ հղելով հանրությանը, որ չպետք է անտարբեր լինել Արցախում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ։
Հացադուլ հայտարարած կանանցից Ստելլա Ավագյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ իր քայլով ուզում է առաջին հերթին մարդկանց զգոնությունը բարձրացնել, քանի որ Արցախում ճգնաժամային օրեր են սկսվել։
«Եթե այսպես շարունակվի, մենք վատ իրադարձությունների պետք է պատրաստվենք, կոնկրետ ֆիզիկական կորուստների։ Իմ այս քայլով ուզում եմ կոչ անել, որ մարդիկ իրենց մի քիչ նեղություն տան, փորձեն հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում, որովհետեւ շատերը փորձում են անջատվել իրականությունից, ապրումակցում չկա մեր հայրենակիցների հանդեպ։ Մարդիկ անջատվել են այս իրականությունից ու ասում են՝ մեզ մի անհանգստացրեք, թողեք մենք մեր կյանքով ապրենք, ոչինչ չենք ուզում լսել։ Ես կոչ եմ անում, որ մարդիկ վերջապես հասկանան՝ սա մեր լինելիության հարցն է, պետք է համախմբվել ու հասկանալ ինչ անել, որովհետեւ եթե այսպես շարունակվի, մենք բացի տարածքային կորուստից, նաեւ կունենանք մարդկային կյանքների կորուստ։ Ես վստահ եմ, որ իմ երեխաները պատմական այս իրավիճակն ուսումնասիրելիս ասելու են՝ լավ, բա դուք ո՞ւր էիք։ Ես այդ հարցի պատասխանից ելնելով՝ այս քայլին եմ դիմում, որովհետեւ չեմ ուզում մաս կազմել այն անտարբեր զանգվածի, որը միայն առօրյա կենցաղային կարիքները հոգալու մասին է մտածում»,- ասել է Ստելլան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։