«Մաման քյամա քաղաք, խոխեքն ասում են՝ էս կբերիս, էն կբերիս, դե հինչ կա, որ հինչ բերի»․ արցախցի փոքրիկը «բոստան» է մշակում ու խաղաղություն երազում (Տեսանյութ)
Պաշարված Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի փոքրիկ բնակիչն իր բոստանի մասին է պատմում՝ վարունգ, լոլիկ է ցանել, կանաչի։ «Հենա մագազիններում ոշ մի պեն կա վեչ, մաման քյամա քաղաք, խոխեքն ասում են՝ էս կբերիս, էն կբերիս, դե հինչ կա, որ հինչ բերի», - ասում է նա ու իր նվիրական երազանքի մասին պատմում։ Խաղաղություն է ուզում, որ ճանապարհը բացվի, որ մեր բարձունքները մերը լինեն։
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։