Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը․ Դանիայի դեսպան
Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թովթ Սորենսենը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությանը։
«Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը հետևյալն է՝ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»,-գրել է Սորենսենը։