Պակիստանում մուսոնային անձրևների և հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 150-ի
Պակիստանում առնվազն 150 մարդ է զոհվել, մոտ 300-ը`տուժել հունիսի 25-ից չդադարող մուսոնային անձրևների և դրանց առաջացրած հեղեղումների հետևանքով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Նշվում է, որ ըստ Տարերային աղետների դեմ պայքարի վարչության՝ զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Փենջաբի նահանգում՝ 66։ Անձրևներն ու հեղեղումներն այնտեղ ավերել են տասնյակ տներ և զգալի վնաս հասցրել գյուղացիական տնտեսություններին։ Անձրևներից և հեղեղաջրերից լրջորեն տուժել են Լահորի նահանգի մայրաքաղաքը և Ռավալպինդի քաղաքը, որտեղ հեղեղվել են բազմաթիվ բնակելի շրջաններ։
Հուլիսին առնվազն 47 մարդ է զոհվել Խայբեր Փախտունխվայի հյուսիսային նահանգում անձրևների, սողանքների և կայծակների հարվածների պատճառով։ Մարդկային զոհերի մասին հաղորդումները շարունակում են ստացվել Բելուջիստանի արևմտյան նահանգի և Սինդի հարավարևելյան նահանգի գյուղական շրջաններից:
Օդերևութաբանների կանխատեսման համաձայն՝ Պակիստանում անձրևները չեն դադարի մինչև հուլիսի 30-ը: